Այսօր բացվում է Կաննի կինոփառատոնը

Այսօր բացվում է Կաննի կինոփառատոնը

PanARMENIAN.Net - Կաննի 66-րդ միջազգային փառատոնը այսօր կբացվի ավստրալացի ռեժիսոր Բազ Լուրմանի «Մեծ Գեթսբին» ֆիլմով, որը նկարահանվել է Ֆիցջերալդի համանուն վեպի մոտիվներով:

Ակնկալվում էր, որ փառատոնին ցուցադրվելու է նաև Պեդրո Ալմոդովարի նոր աշխատանքը, սակայն արդյունքում նրա «Ես շատ գրգռված եմ» ֆիլմը մրցույթը չանցավ: Մասնակիցների թվում չկա նաև երկու տարի առաջ Կաննում անցանկալի անձ հայտարարված Լարս ֆոն Տրիերը:

Ռուսաստանից ներկայացված կարճամետրաժ ֆիլմերից 3-ի հեղինակները հայեր են: Նրանցից մեկը՝ «Ընկղմում կրակի մեջ» պատմում է 1915թ. իրադարձությունների մասին: Ֆիլմի լեզուն թուրքերենն է: Սա առաջին կարճամետրաժ ֆիլմն է թուրքերեն լեզվով, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին:

Կինոփառատոնը կանցնի մայիսի 15-26-ը: Հիմնական մրցույթի ժյուրին կգլխավորի Սթիվեն Սփիլբերգը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---