Երգեհոնային երաժշտության ժամ՝ Կամերային երաժշտության տանը

Երգեհոնային երաժշտության ժամ՝ Կամերային երաժշտության տանը

PanARMENIAN.Net - Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը մայիսի 18-ին՝ ժամը 14.00-ին կանցկացվի երգեհոնային երաժշտության ժամ: Կատարողներն են Հարություն Թագվորյանը, Նելլի Գրիգորյանը(սոպրանո),Աննա Առուստամյանը, Աննա Բակունցը, Թերեզա Ոսկանյանը,Միխայիլ Գունդիրևը (թավջութակ), Տիգրան Բունիաթյանը, Հովհաննես Մանուկյանը:

Ծրագրում`Յ.Ս.Բախ, Բուքստեհուդե,Սեն-Սանս Եկմալյան: Մուտքն ազատ է:

Նշենք, որ այս ամիս սա երգեհոնային երկրորդ համերգն է: Մայիսի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ Երգեհոնի միջազգային օրվան նվիրված համերգ:

Հնչեցին բացառապես ֆրանսիական երգեհոնային երաժշտություն` Փարիզի Աստվածամոր Տաճարի երգեհոնահարների երգացանկից: Հանդես կգան` Ա. Ադամյանը, Ա.Բակունցը, Հ.Թագվորյանը, Դ.Գիլանյանը, Թ.Ոսկանյանը, Կ.Հովհաննիսյանը, Տ.Բունիաթյանը, Հ.Մանուկյանը, Ա.Առուստամյանը, Ա.Աղաջանյանը, Լ.Մարտիրոսյանը, Մ.Դոլմազյանը, Ն.Գրիգորյանը, ինչպես նաև «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի մենակատարները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---