Կարկուտից տուժած գյուղացիները դիմում են ԿԲ նախագահին՝ վարկերը սառեցնելու խնդրանքով

Կարկուտից տուժած գյուղացիները դիմում են ԿԲ նախագահին՝ վարկերը սառեցնելու խնդրանքով

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել է Կենտրոնական bանկի նախագահ Արթուր Ջավադյանին՝ փոխանցելով կարկուտից տուժած գյուղացիների խնդրանքը, ովքեր հույս ունեն, որ ԿԲ նախագահը կաջակցի վարկերը սառեցնելու հարցում:

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ պարոն Ջավադյան, Ինձ են դիմել Արմավիր և Արագածոտն մարզերի բազմաթիվ գյուղացիներ, որոնք հայտնում են, որ մայիսի 12-ին տեղացած առատ կարկուտի հետևանքով կարկտահարվել են մարզերի մի քանի հազար գյուղացիական տնտեսությունների կողմից մշակվող ցանքատարածություններն ու այգիները:

Ընդ որում, ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունում դեռևս չկան կարկուտի դեմ պայքարելու բավարար չափով միջոցներ, ինչի հետևանքով կարկտահարությունը տարեկան մի քանի անգամ մեծ վնասներ է պատճառում գյուղացիական տնտեսություններին, հատկապես գարնանը, երբ կարկտահարվելուց հետո քիչ է հավանական, որ ծառերը տվյալ տարում նորից կծաղկեն և բերք կտան:

Չունենալով ոչ բերք, ոչ էլ եկամտի որևէ այլ աղբյուր՝ այս գյուղացիները հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ նրանց հիմնական մասը վարկառու է և այժմ չի կարող անգամ ընտանիքի կարիքները հոգալ, առավել ևս մարել վարկը: Նրանցից շատերն արդեն իսկ որոշել են մեկնել արտերկիր աշխատելու: Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ առևտրային բանկերի հետ քննարկել վերոհիշյալ գյուղացիական տնտեսություներին տրամադրված վարկերի սառեցման հարցը և հնարավորության դեպքում ժամանակ տրամադրել այդ վարկառուներին, որպեսզի նրանք կարողանան ոտքի կանգնել կրած վնասներից հետո և ապա շարունակեն վարկերի մարումը: Կանխավ շնորհակալություն համագործակցության համար»։

Հիշեցնենք, որ կիրակի հանրապետության մի շարք համայնքներում կարկուտը լուրջ վնասներ է հասցրել: տուժել են հատկապես խաղողի այգիները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---