Տարածաշրջանում շների վարժեցման եզակի կենտրոնը Հայաստանում է գործում

Տարածաշրջանում շների վարժեցման եզակի կենտրոնը Հայաստանում է գործում

PanARMENIAN.Net - Հայաստանում ամբողջ Անդրկովկասի համար կբացվի 1-ին Կ-9 շների վարժեցման, սպորտի, հենդլինգի և զոոթերապիայի բացառիկ դպրոց-կենտրոն: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հայաստանի կինոլոգիական սպորտային միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը:

Կենտրոնը Նուբարաշենում է, արդեն գործում է, բայց դեռ վերջնական տեսքի չի բերվել: Որոշ աշխատանքներ կան, որ պետք է ավարտել, որից հետո դպրոցը լիարժեք կաշխատի: «Դպրոց-կենտրոնում շներին ուղղակի չեն վարժեցնելու: Նախատեսվում է վարժեցնել նաև հատուկ նպատակով` ահաբեկչության դեմ պայքարարելու համար նախատեսված շներ, որոնք օդանավերում կլինեն», - ասաց Վ.Գաբրիելյանը:

Այսպիսի ծրագրերից բացի, դպրոց-կենտրոնում նաև ընդհանուր կուրսեր են գործում, որոնց էլ բոլոր շուն ունեցողներին տնօերն Սերգեյ Գաբրիելյանն առաջարկում է իրենց շներին տանել. դա ընդունված կարգ է աշխարհում:

Վրացի փորձագետ Ջաբա Ցխվեդաձեն, որ հատուկ այս դպրոցը տեսնելու համար է Հայաստան եկել, ևս նշեց, որ շների մարզման ընդհանուր կուսերը կարևոր են կենդանու առողջ զարգացման համար: «ԱՄՆ-ում, Եվրոպայում նման կուրսերն ընդունված պրակտիկա են, իսկ մեր տարածաշրջանում դրանց համար լավագույն կենտրոնը հենց սա կլինի», - ասաց նա:

Մինչ այս Հայաստանում գործում էր զոոթերապիայի միայն 1 կենտորն, այն էլ միայն ձիերի համար:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---