Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել ՀՀ գլխավոր դատախազությունում

Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել ՀՀ գլխավոր դատախազությունում

PanARMENIAN.Net - 2013 թվականի մայիսի 15-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի նիստ, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Օրակարգում ընդգրկված էր 3 հարց: Մասնավորապես.

2012թ. աշնանային զորակոչի կազմակերպման և անցկացման ընթացքում թույլ տրված խախտումների առթիվ ձեռնարկված դատախազական հսկողության արդյունքների,

«Զինապարտության մասին», «Այլընտրանքային ծառայության մասին» և «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքների պահանջների կատարման և այդ առումով կատարած դատախազական աշխատանքների վիճակի,

2012թ. ընթացքում արձանագրված կանխամտածված և կեղծ սնանկության դեպքերի գրանցման, հաշվառման, բացահայտման և քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակին վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---