Թանգարանների գիշեր 2013-ի ծրագիրը

Թանգարանների գիշեր 2013-ի ծրագիրը

PanARMENIAN.Net - Ամեն տարի «Թանգարանների գիշերն» անցկացվում է Թանգարանների միջազգային օրվա հաջորդող շաբաթ օրը: Այս տարի այն համընկնում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա հետ, ինչը նշանակում է, որ թանգարանների այցելուները մասնակից կդառնան կրկնակի տոնի:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից, իսկ «Թանգարանների գիշեր» միջոցառումն անցկացվում է 2005 թվականից` Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի Խորհրդի հովանավորության ներքո: «Թանգարանների գիշեր» ծրագրին 2005 թվականին մասնակցում էր հայաստանյան 9-ը թանգարան, իսկ այս տարի` 88: 2010 թ. մասնակից թանգարանների թիվը հասնում էր 40-ի, 2011 թ.-ին` 59-ի, իսկ 2012 թ. մասնակից թանգարանների թիվը 62-ն էր, ինչը նշանակում է, որ համաեվրոպական տոնի նկատմամբ տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը:

Տարեցտարի ավելանում է նաև «Թանգարանների գիշեր» միջոցառման այցելուների թիվը. 2011 թ.՝ 107 հազար էր, իսկ 2012 թ.` շուրջ 135 հազար: Նրանց, ովքեր պատրաստվոմ են շաբաթ օրն անցկացնել թանգարաններում, առաջարկում ենք ծանոթանալ Թանգարանանների գիշեր 2013-ի ծրագրին Մշակույթի նախարարության կայքում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---