Մայիսի 15—ը կլիմայի փոփոխության միջազգային օրն է

Մայիսի 15—ը կլիմայի փոփոխության միջազգային օրն է

PanARMENIAN.Net - Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ուղերձ է հղել կլիմայի փոփոխության միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է.

Հարգելի հայրենակիցներ, մայիսի 15—ը կլիմայի փոփոխության միջազգային օրն է: Տարբեր ժամանակաշրջանների համար Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանի և տեղումների քանակի փոփոխությունների գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ վերջին տասնամյակների ընթացքում նկատվել է ջերմաստիճանի զգալի աճ: Ժամանակակից գիտությունը չի տալիս հստակ պատասխաններ ջերմաստիճանի շարունակական բարձրացման դեպքում կլիմայի ավելի կտրուկ և աղետալի փոփոխությունների հնարավորությունների և ժամկետների վերաբերյալ, սակայն կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման պատշաճ գործողությունների արդյունքում էապես կնվազեն հարմարվողականության գործընթացին ուղղված միջոցառումները:

Հարմարվողականությունը կլիմայի փոփոխությանը Հայաստանի համար հանդիսանում է գերակա խնդիր լեռնային էկոհամակարգերի և գյուղատնտեսության, հիդրոէներգետիկայի խոցելիության առումով:

Սա համամարդկային խնդիր է, որի անդրադարձները մենք տեսնում ենք այսօր և առերեսվելու ենք ապագայում և դրա համար ամեն ջանք պետք է գործադրենք մեղմելու կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունները, ասվում է ուղերձում, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---