13 հազար դրամ թոշակ ու դաշտ, որը կարկուտը գետնին է հավասարեցրել. Թոշակառուն հացադուլ է հայտարարել (վիդեո)

13 հազար դրամ թոշակ ու դաշտ, որը կարկուտը գետնին է հավասարեցրել. Թոշակառուն հացադուլ է հայտարարել

PanARMENIAN.Net - Քուչակ գյուղի բնակիչ 65-ամյա Գրիշա Հարությունյանը այսօր առավոտից Ազատության հրապարակում է: Թոշակառուն հացադուլ է հայտարարել և պահանջում է, որ պետական գերատեսչությունները պատասխանեն իր դիմումներին:

Գրիշա Հարությունյանը միայնակ թոշակառու է, ստանում է 13 հազար դրամ թոշակ: Ասում է, որ իր միակ եկամուտը ստանում էր հողամասից: Սակայն այս տարի մշակած ելակը նախօրեին կարկուտը տարել է:

«Կինս 50 տարեկան է, ես՝ 65: Կինս՝ տեսնելով, որ էլ ճար չկա, գնացել է Ռուսաստանի Դաշնություն, հավաքարար է աշխատում: Պահանջել եմ, որ եթե դուք չեք կարողանում ինձ թոշակով ապահովել, որ ես նորմալ ապրեմ, իմ երեխային տվեք ինձ որպես խնամակալ, պատասխան չեմ ստանում, տղաս արդեն 6 ամսվա ծառայող է»,- պատմում է Գրիշա Հարությունյանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---