Արմավիրի սոցապ ծառայության տարածքային բաժնի պետը և տեղակալը պետությանը 450 մլն դրամի վնաս են պատճառել

Արմավիրի սոցապ ծառայության տարածքային բաժնի պետը և տեղակալը պետությանը 450 մլն դրամի վնաս են պատճառել

PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Արմավիրի տարածքային բաժնի պետ Ս. Կարապետյանը և նրա տեղակալ Հ. Ասատրյանը, հանդիսանալով պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2008-2010 թթ. ընթացքում չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է 450.016.000 դրամի էական գույքային վնաս, ինչն անզգուշորեն առաջացրել է ծանր հետևանքներ:

Այս մասին պարզվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու փաստով ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում` ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ: Կատարվում է նախաքննություն: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---