Սևանա լճում փրկարարներն ափ են դուրս բերել ափին մոտենալ չկարողացող նավակը

Սևանա լճում փրկարարներն ափ են դուրս բերել ափին մոտենալ չկարողացող նավակը

PanARMENIAN.Net - Սևանա լճում քամու պատճառով ափին մոտեալ չկարողացող նավակը Սևան քաղաքի ջրափրկարարների խմբի օգնությամբ հաջողվել է ափ հանել:

Դեպքի վայր մեկնած փրկարարները տեղում պարզել են, որ նավակը գտնվում է լողափից մոտ 60 մ հեռավորության վրա: Ջրափրկարարները նավակով ափ են դուրս բերել 1986թ. ծնված Միսակ Նազարյանին և 1984թ. ծնված Կորյուն Հովսեփյանին:

Ավելի վաղ PanARMENIAN.Net ը տեղեկացրել էր, որ այսօր, ժամը 18.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սևանա լճում՝ Ծովազարդ գյուղի ուղղությամբ, ուժեղ քամու հետևանքով նավակը չի կարողանում մոտենալ ափին, առկա է շրջվելու վտանգ. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---