Երևանյան շախմատի ԵԱ-2014-ի մրցանակային ֆոնդը կկազմի 200 հազար եվրո

Երևանյան շախմատի ԵԱ-2014-ի մրցանակային ֆոնդը կկազմի 200 հազար եվրո

PanARMENIAN.Net - Եվրոպական շախմատային միության նախագահ Սիլվիո Դանիլովը հայտնել է, որ Եվրոպայի հաջորդ առաջնության մրցանակային ֆոնդը կազմելու է 200 հազար եվրո: Այս գումարը երկու անգամ գերազանցում է առկա մրցանակային ֆոնդը: Առաջնությունը կանցնի 2014թ. Երևանում:

Սակայն Դանիլովը չի ողջունում ՖԻԴԵ-ի որոշումը՝ ֆոնդի նվազագույն շեմ սահմանել 150 հազար եվրոյի չափով:

«Մենք դեմ ենք ՖԻԴԵ-ի որոշմանը՝ Եվրոպայում ճգնաժամ է: Ասենք Երևանում կայանալիք առաջնության մրցանակային ֆոնդը 200 հազար եվրո է: Այո, մենք ջանացինք, բայց մեզ վրա չի կարելի ճնշում գործադրել: Եթե նվազագույն շեմը 150 հազար եվրո սահմանենք, ոչ ոք մրցաշարի անցկացման հայտ չի ներկայացնի»,-Դանիլովի խոսքերը մեջբերում է chess-news.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---