Երբ պատերազմը Սիրիայում ավարտվի, տուն վերադարձող վարձկանները մեծ վտանգ կներկայացնեն

Երբ պատերազմը Սիրիայում ավարտվի, տուն վերադարձող վարձկանները մեծ վտանգ կներկայացնեն

PanARMENIAN.Net - Ռուսաստանը զենք է վաճառում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում նրան, սակայն, նրա քաղաքացիները, գրոհայինները Հյուսիսային Կովկասից, կռվում են հակառակ կողմում, գրում է «Ռոյթերսը»: Երբ պատերազմը Սիրիայում ավարտվի, տուն վերադարձող վարձկանները մեծ վտագ կներկայացնեն, ասել է ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը Բիշքեկում նախկին խորհրդային հանրապետությունների հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ:

Նախկին խորհրդային հանրապետությունների հատուկ ծառայությունների ղեկավարները Բիշքեկում քննարկել են անվտանգության ապահովման ուղիները տարբեր միջոցառումների, այդ թվում Սոչիի Օլիմպիադայի ժամանակ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---