Դամասկոս-Ղամիշլի-Երևան 2-րդ չվերթը կկայանա մայիսի 22-ին

Դամասկոս-Ղամիշլի-Երևան 2-րդ չվերթը կկայանա մայիսի 22-ին

PanARMENIAN.Net - Հայաստան-Սիրիա օդային հաղորդակցությունը կրկին վերկանգնվում է: Դամասկոս-Ղամիշլի-Երևան 2-րդ չվերթը կկայանա մայիսի 22-ին: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց «Սիրիական ավիաուղիներ»-ի երևանյան գրասենյակի մենեջեր Սվետլանա Հովհաննիսյանը:

«Մայիսի 15-ին նախատեսված չվերթն է տեղափոխվել մայիսի 22-ին: Մենք արդեն սկսել ենք վաճառել տոմսերը: Եվ մեկնողների, և ժամանողների թիվը մեծ չէ»,- ասաց Ս.Հովհաննիսյանը:

Դամասկոս-Ղամիշլի-Երևան 1-ին և միակ չվերթը կայացել է ապրիլի 16-ին` Հայաստան էր եկել 68 մարդ, մեկնել` 12-ը: Միակողմ տոմսն արժեր 165 հազար դրամ, իսկ երկկողմը` 245 հազար: Չվերթները պետք է դառնային պարբերական՝ ամեն չորեքշաբթի` ժամը 03:10-ին, սակայն մայիսի 1-ին և մայիսի 8-ն նախատեսված չվերթները չեն կայացել:

Ս. Հովհաննիսյանի խոսքով` չվերթի կայանալ-չկայանալու մասին վերջնական հաղորդումը ստացվում է ընդամենը մեկ օր առաջ:Դրանց հետաձգվելու դեպքում պատճառների մասին չի հաղորդվում, բայց հավանական է` քիչ ուղևորների պատճառով:

Դեպի Հալեպ և Լաթաքիա իրականացվող չվերթներից նորություն չկա: Դեպի Հալեպ չվերթների դադարեցումից հետո «Սիրիական ավիաուղիներ» ընկերությունն իրականացնում էր Դամասկոս-Լաթաքիա-Երևան չվերթներ, որոնք ևս անժամկետ դադարեցվել են: Այդ չվերթներից վերջինը կայացել է փետրվարի 5-ին. Երևան է ժամանել 75 ուղևոր, մեկնել`13:

Վերջին շրջանում Հալեպի օդանավակայանի շուրջ ընդդիմադիրների ու կառավարական ուժերի բախումները հաճախակիացել են: Լուրջ մարտեր են ընթանում օդանավակայանի վերահոսկողության համար: Իսկ ցամաքային ճանապարհները վտանգավոր են քաղաքից դուրս գալու համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---