Հ.Իգիթյան. Տեր-Պետրոսյանը գաղափարական առաջնորդ է, պարզ է, որ մարդիկ կուրորեն վստահում են նրան

Հ.Իգիթյան. Տեր-Պետրոսյանը գաղափարական առաջնորդ է, պարզ է, որ մարդիկ կուրորեն վստահում են նրան

PanARMENIAN.Net - ՀՀՇ անունով կուսակցություն բացելու համար դեռևս ոչ մի խոչընդոտ չկա: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայոց Հեղափոխական Շարժման անդամ Հովհաննես Իգիթյան, ով ՀՀՇ-ն վերագրանցելու նախաձեռնողներից է:

Ըստ նրա` ՀՀՇ-ից հեռացած կամ ՀՀՇ-ից դուրս մղված մարդիկ ի վերջո պետք է միավորվեն, քանի որ իրենք չեն տեղավորվում «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության որդեգրած գործունեության մեջ:

«Նոր ՀՀՇ-ն աշխատելու է Վանո Սիրադեղյանի հիմնած ոճով` կոլեգիալ մոտեցումներով: Վանո Սիրադեղյանը, լինելով ՀՀՇ վարչության նախագահ, բոլորին տալիս էր արտահայտվելու հնարավորություն: Անձի պաշտամունք չկար, չնայած մենք բոլորս Վանո Սիրադեղյանի կշիռը հասկանում էինք»,-ասաց նա:

Հովհաննես Իգիթյանը նկատեց, որ ՀՀՇ 18-րդ` փակման համագումարին իրեն տխրեցրել, զայրացրել և զարմացրել էր այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականներից հետո դահլիճի մեծ մասը հոտընկայս ծափահարում էր: «Նա ասում էր, որ դուք եղել եք «գեղական կլուբ», որ բոլորս ալերգիա ունենք նույնիսկ ՀՀՇ անվանումից: Այդ ծափահարող մարդիկ, ի վերջո, հրաժարվեցին անցյալից և անունից», -ասաց Հովհաննես Իգիթյանը: Նա նկատեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գաղափարական առաջնորդ է, և պարզ է, որ մարդիկ շատ հաճախ կուրորեն նրան վստահում են, դա նորմալ է. «Սակայն նույնիսկ երբ խարիզմատիկ լիդերն է ինչ-որ բան ասում, այլ քաղաքական գործիչներ իրավունք ունեն չհամաձայնել»:

Ավելացնենք, որ քաղաքական և ընտրական հարցերով փորձագետ Արմեն Բադալյանը վերանծվող ՀՀՇ-ն բնորոշել էր որպես հերթական մեռելածին կուսակցություն, իսկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը այն անվանել էր զոմբի` վերակենդանացող դիակ:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել էր, դա կլինի Հնչակյան կուսակցության վերակազմավորման նման մի բան. «Երբ նոր հնչակյաններ ի հայտ եկան, նրանք նույնացվեցին նախկին հնչակյաների հետ: Հիմա նույն կերպ ՀՀՇ-ի դեպքում` և նոր ՀՀՇ-ն, և ՀԱԿ-ը կնույնացվեն այն հին ՀՀՇ-ին»

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---