Բնապահպանները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին (վիդեո) 16 մայիսի 2013 - 17:34 AMT PanARMENIAN.Net - «Թռչկան» և Համահայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունների անդամները դիմել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, Աղստև գետի Պաղջուր վտակի վրա «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից կառուցվող «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի շուրջ առաջացած խնդիրների վերաբերյալ: Դիմումում մասնավորապես նշված է. «Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի մի խումբ բնակիչներ դեռևս 03.10.2013թ. դիմել էին Ձեզ` իրավական օգնություն ստանալու ակնկալիքով: Այդ դիմումի հիման վրա դուք դիմել եք ՀՀ բնապահպանության նախարարին` խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետներում համապատասխան կառույցներին հանձնարարել ուսումնասիրել խնդիրը, ներկայացնել տեղեկություններ իրավական հիմքերի չպահպանման վերաբերյալ: Սակայն մինչև օրս Գետահովիտ համայնքի բնակիչներն ու հանրությունը տեղեկացված չեն, թե ՀՀ բնապահպանության նախարությունն ինչ տեղեկատվություն է տրամադրել Ձեզ և Ձեր կողմից ինչպիսի քայլեր են ձեռնարկվել Գետահովիտ համայնքի բնակիչների օրինական և արդարացի պահանջները վեր բարձրացնելու և իրավական լուծումներ տալու ուղղությամբ: Հետագայում, արդեն Գետահովիտ համայնքի բնակիչների և բնապահպանների կողմից ներկայացված հիմնավորումների ու բողոքների հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարի 2012թ. հոկտեմբերի 26-ի հ. 277-Ա հրամանով ուժը կորցրած ճանաչվեց (չեղյալ համարվեց) «Մեգաէներջի» ՍՊԸ-ը տրված «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային առաջին նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 23.08.2012թ. հ. ԲՓ 70 բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը: Սակայն դրանից հետո մնացել են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխան չի տրվել ոչ ՀՀ բնապահպանության նախարարության, ոչ «Մեգաէներջի» ՍՊԸ-ի, ոչ էլ` ՀՀ ոստիկանության կողմից: «Մեգաէներջի» ՍՊԸ-ը «Իջևանի» և «Արջատխլենու» արգելավայրերի ու դրանց բուֆերային գոտիների տարածք էր մտցրել ծանր տեխնիկա, աղավաղել անտառային լանդշաֆտը, ոչնչացրել զգալի թվով ծառեր ու վնասել շրջակա միջավայրը: Ավելորդ չենք համարում նշել, որ այդ ամենի մասին ոչ միայն նշված չի եղել նախագծային փաստաթղթերում, այլ ընդհակառակը, նշված է եղել որ տարածքում չկան բնության հատուկ պահպանվող տարածքներ, իսկ ծառահատումների կարիք չկա, քանի որ խողովակաշարը անցնելու է ավտոճանապարհին զուգահեռ: Բացի այդ, «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված աշխատանքային նախագիծն ու դրա բնապահպանական մասը կազմող «ԷՌԱ» ՍՊԸ-ը` ակնհայտ սխալ և իրար հակասող տվյալներ ու տեղեկություններ էր տրամադրել և՛ ընկերությանը, և՛ «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ին, և մեր կարծիքով իրավական գնահատական պետք է տրվեր նաև «ԷՌԱ» ՍՊԸ-ն նման աշխատելաոճին, և ՍՊԸ-ն փորձագետ (ները) ևս պետք է պատասխանատվություն կրեին: Սակայն այդ ամենը չի արվել, այլ ընթացք է տրվել «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նոր նախագծին, որի վերաբերյալ 2012թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում տեղի են ունեցել հասարակական լսումներ, որի ընթացքում ներկա գտնվող բնակչության 99 տոկոսը դեմ են արտահայտվել վերը նշված նախագծին: Գետահովիտ համայնքի թվով 1077 բնակիչներ իրենց այդ նույն կարծիքը դեռևս 2012 թ. նոյեմբերի 22-ին գրավոր ներկայացրել էին նաև ՀՀ նախագահին: Իսկ այդ լսումների մոտ 130 մասնակիցների ստորագրություններով հաստատված դիմումը և կարծիքը 26.12.2012թ. գրավոր ներկայացվել է բնապահպանության նախարարին, որով առաջարկվել է անհապաղ մերժել «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված նոր աշխատանքային նախագիծը և այլևս չանդրադառնալ այդ նախագծի քննարկմանը: 2013թ. հունվարի 11-ին մեր նախաձեռնությունների կողմից հաղորդում է ներկայացվել նաև ՀՀ գլխավոր դատախազությանն ու ՀՀ ոստիկանությանը, որը ուղարկվել է Տավուշի մարզային վարչություն (Իջևանի բաժին): 2013թ. փետրվարի 2-ին մենք ներկայացել և բացատրություն ենք գրել ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում, ինչպես նաև լրացուցիչ նյութեր ենք ներկայացրել հետաքննիչին: Մեր կողմից կրիչով ստորագրությամբ հանձնել ենք` լուսանկարներ, տեսաձայնագրություններ և գործին առնչվող այլ փաստաթղթեր: Ոստիկանության բաժնում պարզվեց որ մինչ այդ, նույն հարցով Տավուշի մարզային վարչություն են դիմել նաև Գետահովիտ համայնքի մի շարք բնակիչներ, սակայն բողոքին ընթացք չի տրվել: Իսկ մեր ներկայացրած հաղորդումից անցել է արդեն չորս ամիս, սակայն գործը դեռևս գտնվում է հետաքննության փուլում: Այնուամենայնիվ, չնայած մեր նախաձեռնությունների և Գետահովիտ համայնքի բնակիչների բոլոր բողոքների, 2013թ. մարտի 15-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցան «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նոր նախագծային փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական լսումներ, որի արդյունքում ՀՀ բնապահպանության նախարարը «Մէգաէներջի» ՍՊԸ-ից և մյուս մասնակիցներից պահանջեց 5-օրյա ժամկետում իրեն պարզաբանումներ ներկայացնել որոշ հարցերի վերաբերյալ, որոնք բարձրացվել են նշյալ մասնագիտական լսումների ժամանակ: ՀՀ բնապահպանության նախարարի խոսքով` սույն փոքր ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ որոշումը կընդունվի` «հիմնվելով խնդրի կարևորության, հանրության կարծիքի և ստացված պարզաբանումների վրա»: Մեր նախաձեռնությունների անունից 20.03.2013թ. ներկայացրել ենք մեր գրավոր կարծիքը նշյալ նախագծի և լսումների վերաբերյալ, սակայն մինչև օրս որևէ արձագանք չենք ստացել ՀՀ բնապահպանության նախարարությունից: Դրա փոխարեն օրերս մամուլից տեղեկացել ենք, որ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նոր նախագծին տրվել է դրական եզրակացություն: Այսպիսով, նկատի ունենալով հարցի կարևորությունն ու հանրային նշանակությունը, դիմում ենք Ձեր իրավական օգնությանը` ներքոհիշյալ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ և տեղեկատվություն ստանալու ակնկալիքով. 1) Ինչ ընթացքում է գտնվում Գետահովիտ համայնքի մի խումբ բնակիչների 03.10.2013թ. դիմումի քննարկումը: Արդյոք ՀՀ բնապահպանության նախարարը պատասխանել է Ձեր կողմից բարձրացված հարցերին, եթե այո, ապա հանրայնացրեք այդ պատասխանը: Միևնույն ժամանակ, խնդրում ենք Ձեզ օգնել մեր նախաձեռնություններին պարզելու. 1) Արդյո՞ք ՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից Տավուշի մարզի Պաղջուր (Խաչաղբյուր) գետի հովտում իրականացվել են տեսչական ստուգումներ՝ «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման ընթացքում թույլ տրված բնապահպանական խախտումների բացահայտման և բնության հասցված վնասի հաշվարկման ուղղությամբ, եթե իրականացվել են տեսչական ստուգումներ, ապա Ձեզ տրամադրեն այդ ստուգումների արձանագրությունները: 2) Ինչու մինչև օրս ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը ավարտին չի հասցրել իր հետաքննությունը և ինչու է հետաձգում մեր նախաձեռնությունների կողմից ներկայացված հաղորդման քննարկումը: 3) Ինչու՞ են պետական լիազոր մարմինները բնապահպանության ոլորտում որոշումներ կայացնելիս անտեսում ազդակիր համայնքների բնակիչների կողմից արտահայտված ակնհայտ բացասական կարծիքը, խախտում նրանց սահմանադրական իրավունքները և պաշտպանում բացառապես բիզնես շահը: Մեր կարծիքով, հանրային լսումները գործնականում անցկացվում են միայն օրենքի պահանջի կատարման նպատակով, բայց բովանդակային և իրավական առումով՝ այդ լսումների արդյունքները՝ բնակչության ու ներկա գտնվող մասնագետների կարծիքները գրեթե հաշվի չեն առնվում որոշումներ կայացնելիս: Այսպիսով, դիմելով Ձեզ խնդրում ենք քննարկման առարկա դարձնել մեր կողմից բարձրացված հարցերը և օգնել Գետահովիտ համայնքի բնակիչներին իրականացնելու իրենց իրավունքները և տեղ հասցնել բողոքի ձայնը: Կից ներկայացվում են` 1) ՀՀ բնապահպանության նախարարի 26.10.2012թ. հ. 277-Ա հրամանի, 2) Մեր նախաձեռնության և Գետահովիտի բնակիչների հատուկ կարծիքի, 3) Աշխատանքային խմբի եզրակացության, 4) ՀՀ գլխավոր դատախազություն ու ՀՀ ոստիկանություն ներկայացրած հաղորդոոմների, 5) Լսումների վերաբերյալ մեր նախաձեռնության կարծիքների պատճենները»,-ասվում է «Թռչկան» և Համահայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունների դիմումում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |