ՀՀ օմբուդսմենը կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին կասեցնել հայկական խաչքարերի ոչնչացումը

PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (օմբուդսմեն) Լարիսա Ալավերդյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Կոիտիրո Մացուուրային Նախիջեւանի Հին Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի ավերման կապակցությամբ: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Դիմում եմ Ձեզ, ակնկալելով Ձեր ղեկավարած կազմակերպության ակտիվ եւ գործուն միջամտությունըեւ կանխելու Ադրբեջանի տարածքում կատարվող բարբարոսությունը` հայկական մշակույթի հուշարձանների ոչնչացումը: Արդեն մի քանի օր է, որ զանգվածային լրատվամիջոցները, հասարակական կազմակերպություններն ու պետական կառույցները ահազանգում են Նախիջ-անի /Ադրբեջան/ տարածքում տեղի ունեցող դեպքերի մասին: Հավաստի աղբյուները հաղորդում են, որ մոտ 200 ադրբեջանցի զինվորներ ներխուժել են Հին Ջուղայի հայկական գերեզմանոց եւ ծանր տեխնիկայի, մուրճերի ու բահերի միջոցով ավերում են հայկական խաչքարերը, որոնք ժամանակին /իսկ 2003 թվականին նաեւ միջազգային հանրության միջամտության շնորհիվ/ փրկվել էին պղծվելուց: Կասկած չկա, որ ընթանում է հայկական մշակութային կոթողների պլանավորված ոչնչացում, կոթողներ, որոնք հանդիսանում են ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության պատմական հուշարձանները:



Ի պատասխան Ադրբեջանի ղեկավարության կողմից մշակութային հարցերի ու մշակութային իրավունքի քաղաքականացման, Նախիջեւանի /Ադրբեջանի/ տարածքում հայկական պատմական ներկայության ապացույցների ու ժառանգության ոչնչացման ձգտմանը, միջազգային համապատասխան կառույցների կողմից պետք է համարժեք քայլեր ձեռնարկվեն` կանխելու արվեստի ու մշակույթի հուշարձանների ոչնչացման, պատմության խեղաթյուրման ճանապարհով քաղաքական հարցերը լուծելու փորձերը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազդեցությունն ու հեղինակությունը կարող են լրջագույն գործոն լինել վանդալիզմի ակտերը կանխելու համար: Անհրաժեշտ ենք համարում միջազգային հանձնաժողովի ստեղծումը, որը կարող է անհապաղ մեկնել - տեղում ուսումնասիրել իրավիճակը` համապատասխան կազմակերպություններին, այդ թվում` ՅՈՒՆԵՍԿՕ-ին, օբյեկտիվ եզրակացություն ներկայացնելու համար: Ստեղծված իրավիճակում հապաղումն անթույլատրելի է, քանի որ յուրաքանչյուր օր ոչնչացվում են նոր պատմական հուշարձաններ, որոնց վերականգնումն արդեն անհնար է: Վանդալիստներն ու բարբարոսները երբեք եւ ոչ մի բանի առջեւ չեն ընկրկում իրենց ստոր նպատակների իրականացման համար, այդ իսկ պատճառով նրանց կարող է զսպել միայն միջազգային հանրության - կազմակերպությունների միջամտությունը: Պատմական հուշարձանների նմանօրինակ ոչնչացումը, անկասկած, մշակութային ահաբեկչություն է հայ ժողովրդի հանդեպ, որի հարուստ պատմական ժառանգությունը հանդիսանում է համայն մարդկության մշակույթի ու պատմության անքակտելի մասը: Հուսով եմ, որ շահագրգիռ մոտեցում կցուցաբերեք եւ կմիջամտեք մեր կողմից բարձրացված խնդիրներին»:



»:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---