ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը տեղի կունենա 2006 թվականի հունվարի 23-27

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը տեղի կունենա 2006 թվականի հունվարի 23-27: Նստաշրջանում կընտրվեն ԵԽԽՎ նախագահը, փոխնախագահը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորները եւ ԵԽԽՎ Կոմիտեի անդամները: Կլսվեն նաեւ Բյուրոյի եւ Մշտական կոմիտեի զարգացման զեկույցը, Նախարարների կոմիտեի եւ գլխավոր քարտուղարի ղեկավարների ելույթները: Նստաշրջանում հանդես կգա նաեւ լատիշ պատգամավոր Բորիս Կիլեւսկը` Ադրբեջանում, Հայաստանում եւ Վրաստանում փախստականների եւ բռնի տեղահանվածների իրավիճակի վերաբերյալ զեկույցով: Բացի այդ, բազմաթիվ այլ հարցերի շարքում ձմեռային նստաշրջանի օրակարգում կընդգրկվի նաեւ Ադրբեջանում նոյեմբերի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների մասին հարցը: Ինչպես հաղորդել է ԵԽԽՎ Դիտարկման կոմիտեի Ադրբեջանի գծով համազեկուցող Անդրես Հենկելը, ինքը հանդես կգա ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության մանդատի հետ կապված հարցը քննարկելու առաջարկությամբ: Ըստ Ա.Հենկելի, նա Անդրեաս Գրոսի եւ անցած ընտրություններում ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Լեո Պլոտվոետի հետ միասին զեկույց կպատրաստեն ընտրություններից հետո նրանց Բաքու կատարած առանձին այցերի արդյունքների վերաբերյալ եւ կներկայացնեն այն ԵԽԽՎ: Նստաշրջանի շրջանակներում տեղի կունենան նաեւ Բյուրոյի եւ ԵԽԽՎ Դիտարկման կոմիտեի նիստերը, հաղորդում է արբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---