Օ.Փամուկ. Ես երբեք նպատակ չեմ ունեցել նսեմացնել թուրքական հանրապետություննը

PanARMENIAN.Net - Թուրք գրող Օրհան Փամուկը, պատասխանելով թուրքական դատախազության հարցերին, հայտարարել է, որ շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում Թուրքիայում 1 միլիոն հայերի եւ 30 հազար քրդերի սպանության փաստի մասին իր հայտարարությունը պարզապես փորձ է եղել վերացնել Թուրքիայում հայկական հարցի վրա դրված տաբուն: Փամուկը հայտնել է, որ երբեւէ նպատակ չի ունեցել նսեմացնել թուրքական հանրապետությունը, որ Հայոց ցեղասպանությունը չի իրականացվել ժամանակակից Թուրքիայի Հանրապետության օրոք: «Ես պատմաբան չեմ, սակայն երկրիս պատմության մասին գրքեր եմ կարդում եւ մտածում այդ մասին: Ես թուրք եմ եւ հպարտ եմ` իմ թուրք լինելով»,- նշել է Օ.Փամուկը: Փամուկի փաստաբանն ավելացրել է, որ գրողը երբեք թուրքերին նսեմացնող հայտարարություններ չի արել: «Հանցագործության ոչ մի նշան չկա այդ հայտարարության մեջ, եւ Փամուքը պետք է ազատ արձակվի»,- հայտարարել է փաստաբանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---