Հայաստանում նախատեսվում է 73 կմ երկարությամբ 7 ճանապարհահատվածների վերականգնում

Հայաստանում նախատեսվում է 73 կմ երկարությամբ 7 ճանապարհահատվածների վերականգնում

PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին` «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրի ղեկավար Վիքրամ Քութարիի գլխավորությամբ:

Հանդիպման ժամանակ քննարկվել է «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրի ուժի մեջ մտնելու պայմանների և առաջին տարվա աշխատանքների ընթացքը, ըստ որի՝ նախատեսվում է 73 կմ երկարությամբ 7 ճանապարհահատվածների վերականգնում:

Ընդգծվել է, որ ծրագրի հիմնական նպատակներից է` բարելավել գյուղական համայնքների շուկաների և ծառայությունների հասանելիությունը: Ծրագրով նախատեսված է ճանապարհների վերականգնման աշխատանքները իրականացնել 2013-2017թթ. ընթացքում:

Բեգլարյանը կարևորել է ծրագրի իրականացման ընթացքում հնարավոր խնդիրներին արագ արձագանքումը, հաստատել նախարարության պատրաստակամությունը` աջակցելու բանկին և նոր ծրագրի շրջանակներում անել հնարավորը` այն արագ իրագործելու համար:

Ծրագիրը, որի ընդհանուր ֆինանսավորումը 56.2 մլն դոլար է, հիմնված է երկու բաղադրիչի վրա` կենսական նշանակության ճանապարհների վերականգնում և ծրագրի կառավարում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---