Հունիսի 18-20-ը կկայանա Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի Գավաթի խաղարկությունը![]() 20 մայիսի 2013 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ հունիսի 18-20 Երևանում կայանալու է ֆեդերացիայի Գավաթի խաղարկությունը: «Երկու հայկական թիմ ժամանելու է ԱՄՆ-ից, որոնք ներկայացնում են Գլենդելը, իսկ Հայաստանից ելույթ կունենան վեց ակումբներ»,- ասաց Հովհաննիսյանը: Ըստ նրա, այն ջրագնդորդները, ովքեր աչքի կընկնեն Գավաթի խաղարկությունում, կընդգրկվեն պատանեկան հավաքականի կազմում, որն էլ ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում: «Հուլիսի 2-ին թիմը կուղևորվի Վրաստան հավաքի, որտեղ էլ ընկերական հանդիպում կունենա Վրաստանի պատանեկան հավաքականի հետ»,- հավելեց Հովհաննիսյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |