«Բանանց» ֆուտբոլային ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը հրաժարական է տվել![]() 20 մայիսի 2013 - 13:19 AMT PanARMENIAN.Net - «Բանանց» ֆուտբոլային ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը հրաժարական է տվել: Պատճառն այն է, որ Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2012-2013 թթ. մրցաշրջանում թիմը զբաղեցրել է վերջին`8-րդ, տեղը: «Դժբախտաբար այս մրցաշրջանում թիմը հանդես եկավ շատ ցածր արդյունքներով և հայտվեց առաջնության ետնամասում»,- Իսրայելյանի խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Ըստ նրա, տարիների ընթացքում «Բանանցը» տվել է բազմաթիվ սաներ, որոնք ընդգրկվել և այժմ էլ ընդգրկված են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների կազմերում. «Սա վկայում է այն մասին, որ ակումբը մեծ աշխատանք է կատարել հայկական ֆուտբոլի զարգացման և կայացման գործում: 2012 թ. ակումբը ստեղծել է իր մանկապատանեկան ֆուտբոլի ակադեմիան, որտեղ փորձի փոխանակման նպատակով Հոլանդիայից հրավիրվել են ֆուտբոլի հայտնի մասնագետներ, ավարտվել է մարզաբազայի շինարարությունը, ստեղծվել են ֆուտբոլի զարգացմանն անհրաժեշտ բոլոր ենթակառույցներ: Այժմ ակադեմիան լիարժեք գործում է»: Նա աններելի է համարում թիմի անհաջող ելույթը առաջնությունում, սակայն չի նշել, թե ում սխալի պատճառով է այդ ամենը տեղի ունեցել: «Ես համարում եմ, որ լինելով ակումբի նախագահը չպետք է թերանայի իմ աշխատանքի որոշ օղակներում, որը հանգեցրեց նրան, այն ինչ ունենք: Ես ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա և պատրաստ եմ հրաժարվել իմ պարտականություններից»,- հավելել է նա: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |