20 մայիսի 2013 - 17:29 AMT
Հայաստանի սուսերամարտի առաջնությանը մասնակցել են մոտ 130 մարզիկներ

Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում կայացել է Հայաստանի մեծահասակների սուսերամարտի առաջնությունը:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրանիկ Արազյանը, մասնակցել են մոտ 130 մարզիկներ Երևանից, Գյումրիից, Վանաձորից, Արարատից և Բյուրեղավանից: Խոցասուսեր ձևում հաղթողներ են դարձել Ռոբերտ Խաչատրյանն ու Էմմա Պողոսովան, ճկասուսերում հավասարը չեն ունեցել Էմիլ Դանիելյանն ու Հասմիկ Աղաբաբյանը, իսկ թրասուսերում` Արթուր Կարապետյանը:

Այժմ հայ մարզիկները պատրաստվելու են հունիսին Քութաիսիում և Բաթումիում կայանալիք միջազգային մրցաշարերին: