20 մայիսի 2013 - 17:47 AMT
Սամբոյի ԵԱ Վաչիկ Վարդանյանը դարձել է արծաթե մեդալակիր

Իտալիայի Կրեմա քաղաքում ավարտվել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը: Վերջին օրը Հայաստանի հավաքականի համար մեդալ է նվաճել Վաչիկ Վարդանյանը: Մինչև 68 կգ քաշայինների պայքարում նա մտել է եզրափակիչ և արժանացել արծաթե մեդալի:

Ավելի վաղ երկրորդ տեղն էր զբաղեցրել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), երրորդ՝ Սոսե Բալասանյանը (52 կգ) և Մավրիկ Նասիբյանը (74 կգ):