Հենրիխ Մխիթարյանը դեռ չի մտածում տրանսֆերի մասին![]() 21 մայիսի 2013 - 11:53 AMT PanARMENIAN.Net - «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հասկացրել է, որ դեռևս չի մտածում ուկրաինական ակումբից տեղափոխվելու մասին: Ըստ նրա, իր ճակատագիրը հանքափորների ղեկավարության ձեռքում է: «Ճիշտն ասած, ես ընդհանրապես դրան ուշադրություն չեմ դարձնում: Այժմ ես «Շախտյորի» խաղացող եմ և իմ բոլոր մտքերը կապված են այդ ակումբի հետ,-Մխիթարյանի խոսքն է մեջբերում «Վեստին»:-Մտածում եմ միայն այն մասին, թե ինչպես օգնեմ թիմին հաղթել խաղաշրջանի մնացած խաղերում»: Կիսապաշտպանը խոստովանել է, որ չի հետաքրքրվում, թե ինչ են գրում իր մասին: Իսկ առաջարկների դեպքում, ըստ Մխիթարյանի, թող դիմեն ակումբ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |