Նախարարություն. Ուղեվարձի թանկացման հարց չի քննարկվել և ենթակա չէ քննարկման

Նախարարություն. Ուղեվարձի թանկացման հարց չի քննարկվել և ենթակա չէ քննարկման

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչությունը հայտարարություն է տարածել, որտեղ հայտնում է, որ մջպետական և միջմարզային երթուղիների ուղեվարձի թանկացման լուրը չի համապատասխանում իրականությանը: «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ուղեվարձի բարձրացման վերաբերյալ դիմում չի ստացել: Հետևաբար որևէ երթուղու ուղեվարձի թանկացման հարց նախարարության կողմից չի քննարկվում և ենթակա չէ քննարկման»,-ասված է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---