Երևանի ավագանու 635 որոշումից 609-ը կատարվել է, 26-ը ընթացքի մեջ է

Երևանի ավագանու 635 որոշումից 609-ը կատարվել է, 26-ը ընթացքի մեջ է

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու առաջին գումարման 9-րդ նստաշրջանի 4-րդ և վերջին նիստում շնորհակալություն է հայտնել ավագանու բոլոր անդամներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

«Երևանի ավագանու ինստիտուտը շնորհիվ ավագանու անդամների սրտացավ աշխատանքի կայացավ այս չորս տարիների ընթացքում: Իսկապես արվեց ամեն ինչ թե երանցիների և թե քաղաքի հոգսերը թեթևացնելու, ինչպես նաև առկա խնդիրները լուծելու համար: Ու վստահ եմ, որ պահպանելով և շարունակելով այս ընթացքում կուտակած փորձը, մայիսի 5-ին ընտրված Երևանի ավագանու նոր կազմը ևս նույն եռանդով և սրտացավությամբ իր ակտիվ մասնակցությունը կբերի Երևանի զարգացման գործում»,-ընգդծել է քաղաքապետը:

Օրակարգի հարցերի շրջանակում ավագանին միաձայն կողմ քվերակությամբ հաստատել է Երևանի համայնքային սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին, ինչպես նաև հողամասի փոխանակության մասին որոշումների նախագծերը:

Ավագանին հավանության է արժանացրել նաև Ֆադեյ Սարգսյանի, Վահե-Ազատ Ադամյանի, Արթուր Թարխանյանի և Արտավազդ Մարտիրոսովի հիշատակը հավերժացնող հուշատախտակները տեղադրելու մասին որոշումների նախագծերը:

Երևանի ավագանին ի գիտություն է ընդունել Վերահսկիչ պալատի կողմից 2010-2012 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն ու սահմանված կարգով քաղաքապետարանի կողմից թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Ամփոփ ներկայացվել է նաև Երևանի ավագանու 2009-2013 թվականների ընթացքում ծավալած գործունեության մասին հաշվետվությունը: Վերը նշված ժամանակահատվածում գումարվել է ավագանու 61 նիստ, որոնց ընթացքում ընդունված 635 որոշումից 609-ը կատարվել է, 26-ը ընթացքի մեջ է:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---