Կանզասի ազգային գվարդիայի հրահանգիչները բուժօգնության ցուցաբերման դասընթաց են անցկացրել Երևանում

Կանզասի ազգային գվարդիայի հրահանգիչները բուժօգնության ցուցաբերման դասընթաց են անցկացրել Երևանում

PanARMENIAN.Net - Ավարտին է մոտենում Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում մայիսի 13-ից ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակի տարածքում մեկնարկած «Ականազերծման գործողությունների ընթացքում վիրավորվածներին առաջին բուժօգնության ցուցաբերման» երկշաբաթյա դասընթացը: Դասընթացն անցկացվում է Կանզասի ազգային գվարդիայի հրահանգիչների կողմից, որին ներգրավված են ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ռազմաբժշկական ծառայության ներկայացուցիչներ, հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը:

Երկշաբաթյա դասընթացները կազմակերպվել և անց են կացվել երկու փուլով: Առաջին փուլում մասնակիցներին ուսուցանվել են բուժօգնության ցուցաբերման վերաբերյալ ընդհանուրի տեսական գիտելիքներ: Երկրորդ փուլում իրականացվել է գործնական ուսուցում` ռազմադաշտում վիրավորվածներին անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման և տարհանման վերաբերյալ:

Դասընթացի անցկացման ընթացքում մասնակիցները ծանոթանալու են նաև դասընթացի դասավանդման մեթոդոլոգիային` ՀՀ զինված ուժերում նմանատիպ դասընթացների կազմակերպման ընթացքում այն օգտագործելու նպատակով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---