Աբդուս Սալամի անվան տեսական ֆիզիկայի կենտրոնի և ՀՀ միջև համագործակցության պայնամագիր է ստորագրվել

Աբդուս Սալամի անվան տեսական ֆիզիկայի կենտրոնի և ՀՀ միջև համագործակցության պայնամագիր է ստորագրվել

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ներկայացուցիչները՝ կոմիտեի նախագահի ղեկավարությամբ, Իտալիայում մասնակցել են Գենետիկ ինժեներիայի և կենսատեխնոլոգիաների միջազգային կենտրոնի (ICGEB) կառավարիչների խորհրդի 19-րդ նստաշրջանին: Այցելության ընթացքում կոմիտեի նախագահը հանդիպում է ունեցել կենտրոնի միջազգային հարցերի գծով փոխտնօրեն Դ. Ռիպանդելիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր:

Կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Աբդուս Սալամի անվան տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոն (ICTP): ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Աբդուս Սալամի անվան տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի միջև ստորագրվել է գիտության և կրթության ոլորտում համագործակցության մասին պայմանագիր: Հայկական կողմից պայմանագիրը ստորագրել է կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը, իսկ միջազգային կենտրոնի կողմից՝ կենտրոնի տնօրեն Ֆ. Քուևեդոն:

Պայմանագրի կնքմամբ ՀՀ-ն դարձավ միջազգային կենտրոնի գործունեության խորհրդի անդամ: Համաձայն պայմանագրի կենտրոնը պարտավորվում է ՀՀ-ում կազմակերպել տարածաշրջանային դպրոցներ, գիտագործնական հանդիպումներ և գիտաժողովներ, աջակցել հայ ուսանողների ու ակտիվ գիտական գործունեություն ծավալող մինչև 45 տարեկան հետազոտողների այցը Իտալիա, աջակցել ՀՀ և հարևան պետությունների միջև գործող տարածաշրջանային գիտահետազոտական ցանցին զարգացմանը:

Իտալիա այցելության ընթացքում կոմիտեի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել նաև Ռելյատիվիստիկական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICRANet) տնօրեն Ռ. Ռուֆֆինիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության վերաբերյալ դրույթներ, կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Պիսկարայում գտնվող Ռելյատիվիստիկական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի կենտրոնակայան: Քննարկվել է նաև 2014 թվականին ՀՀ-ում կենտրոնի գրասենյակի բացման հարցը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---