Քաղաքացիները արտադրական խեղման համար նշանակվող վնասի փոխհատուցման հարցով դիմել են ՄԻՊ

Քաղաքացիները արտադրական խեղման համար նշանակվող վնասի փոխհատուցման հարցով դիմել են ՄԻՊ

PanARMENIAN.Net - Ամիսներ առաջ մարդու իրավունքների պաշտպանին էին դիմել մի շարք քաղաքացիներ, ովքեր բարձրացրել էին աշխատանքի ընթացքում ստացած արտադրական խեղման համար նշանակվող վնասի փոխհատուցման հարցը: Բանն այն է, որ աշխատանքի ընթացքում ստացված արտադրական խեղման համար աշխատողին նշանակվում է վնասի փոխհատուցում, սակայն, դրա վճարումը դադարեցվում է գործատուի կողմից քաղաքացու` ցանկացած տիպի կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու հանգամանքի հետ կապված:

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, սակայն, հստակ սահմանում է, որ քաղաքացու նրա առողջությանը պատճառելու դեպքում հատուցման ենթակա են տուժողի կորցրած աշխատավարձը (եկամուտը), որը նա ստանում էր կամ կարող էր ստանալ, ինչպես նաև առողջության քայքայման հետևանքով ծագած լրացուցիչ ծախսերը: Դա ներառում է բուժվելու, լրացուցիչ սննդի, դեղամիջոցներ ձեռք բերելու, պրոթեզավորման, կողմնակի խնամքի, առողջարանական-կուրորտային բուժման, հատուկ տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, այլ մասնագիտություն ձեռք բերելու համար ծախսերը, եթե պարզվել է, որ տուժողն ունի օգնության ու խնամքի նման տեսակների կարիք և չունի դրանք անվճար ստանալու իրավունք:

Օրենսդրությամբ հստակ սահմանված է նաև, որ նշանակված հաշմանդամության կենսաթոշակը, ինչպես նաև այլ կենսաթոշակները, նպաստները և նմանօրինակ վճարները, որոնք նշանակվել են առողջության քայքայումից առաջ կամ հետո, հաշվի չեն առնվում ու չեն հանգեցնում վնասի հատուցման չափի նվազեցման: Վնասը հատուցելիս հաշվի չի առնվում նաև տուժողի կողմից առողջության քայքայումից հետո ստացած աշխատավարձը:

Ստացվում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից չի ապահովվում գործատուի պարտականության կատարումը . և' նախարարությունը, և' նրա ենթակայության տակ գտնվող ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը, և' գործատուները պատասխանում են աշխատողների դիմում-բողոքներին՝ հղում կատարելով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված այն դիրքորոշմանը, որ քաղաքացու՝ կենսաթոշակի անցնելու հիմքով առողջությանը պատճառված վնասի հատուցման հիմքերը վերանում են:

Հարկ է նշել սակայն, որ նախադեպային իրավունքի կիրառում կարող են իրականացնել միայն դատարանները: ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ այս կապակցությամբ պաշտպանը դիմել է իրավասու բոլոր կառույցներին, նաև ՀՀ վարչապետին և խնդրել նրա միջնորդությունը հարցի լուծման կապակցությամբ: Խնդիրը, սակայն, դեռևս մնում է չլուծված:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---