ԱԺ նախագահը` Շ.Ազնավուրին. Հայությունը հպարտ է նման արժեքների ջատագով իր հայ զավակով

ԱԺ նախագահը` Շ.Ազնավուրին. Հայությունը հպարտ է նման արժեքների ջատագով իր հայ զավակով

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին ծննդյան 89-ամյակի կապակցությամբ:

«Հարգարժան պարոն Ազնավուր, սիրելի Մաեստրո,

ՀՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից պատիվ ունեմ շնորհավորելու Ձեզ ծննդյան 89-ամյակի առթիվ:

Աշխարհում չկա մի անկյուն, որտեղ չգնահատվի և չմեծարվի Ձեր արվեստը, որի միջոցով Դուք շարունակ քարոզում եք համամարդկային բարձրագույն արժեքներ՝ սեր, բարոյականություն, հանդուրժողականություն և համերաշխություն: Արժեքներ, որոնց պակասը, ցավոք, զգացվում է հատկապես մեր օրերում:

Աշխարհասփյուռ հայությունը հպարտ է նման արժեքների ջատագով իր հայ զավակով: Դուք արժանապատվորեն շարունակում եք մեր ազգի մեծ երախտավորների անգնահատելի ավանդը համաշխարհային քաղաքակրթության մեջ:

Առանձնահատուկ ոգևորությամբ եմ արձանագրում մեր երիտասարդ պետականության կայացման և ամրապնդման գործընթացին օժանդակելու Ձեր անգնահատելի նվիրվածությունը:

Սիրելի պարոն Ազնավուր, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով քաջառողջություն և Ձեր նվիրական իղձերի իրականացում»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---