ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ ՔԵՄԱԼ ԱԹԱԹՈՒՐՔԻ ՀԱՍՑԵԻՆ ԱՐՎԱԾ ԳՈՎԱՍԱՆՔԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Սուր քննադատությունը ստիպել է ԱՄՆ Կոլումբիայի նահանգապետ Մարկ Սանֆորդին ներողություն խնդրել ներկայիս Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի հասցեին արված գովասանքի խոսքերի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Augusta Chronicle»-ը, իր վաղ արված հայտարարությունում Սանֆորդն անվանել է Աթաթուրքին առաջնորդ, որը բարեփոխել է իր երկիրը: Մինչդեռ, պատմաբանների եւ վկաների կարծիքով, Աթաթուրքն անմիջական մասնակցություն է ունեցել 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում կատարված իրադարձություններին, որոնք հանգեցրել են միլիոնավոր քրիստոնյաների` հայերի եւ հույների սպանդի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---