Վ.Օսկանյանն ու Է.Մամեդյարովը Լոնդոնում չեն քննարկելու Ղարաբաղի շուրջ պայմանագրի նախագիծը

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների լոնդոնյան հանդիպման, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ժամանակ Ղարաբաղի շուրջ համաձայնագրի նախագիծ չի քննարկվելու: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Խոսելով հունվարի 18-19 Լոնդոնում կայանալիք հանդիպման մասին, դիվանագետը հաղորդել է, որ կշարունակվի հարցերի քննարկումը, որոնք նախկինում եւս քննարկվել են, սակայն դեռեւս համաձայնեցված չեն: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը կարող է պատրաստվել միայն այն դեպքում, եթե պայմանավորվածություն ձեռք բերվի հիմնական սկզբունքների շուրջ: «Ինչպե՞ս փաստաթուղթ գրել, եթե կողմերը դեռեւս համաձայնության չեն եկել հիմնական հարցերի շուրջ»,-ավելացրել է Յու.Մերզլյակովը:



Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, խորհրդակցությունների ժամանակ խոսք կգնա «ինչ-ինչ առաջարկների, առանձին հարցերի կոնկրետ ձեւակերպումների մասին»: «Բնականաբար, խոսք կգնա նաեւ նախագահների առաջիկա հանդիպման մասին: Այդ հանդիպմանը կքննարկվեն առանձին հարցեր, փորձ կարվի դրանք պարզաբանելու, լուծելու ուղղությամբ: Մենք դա իրոք գնահատում ենք որպես նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստում»,-ասել է Յու.Մերզլյակովը եւ ավելացրել, որ այդ հանդիպումից հետո հայտնի կդառնա Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների փետրվարին կայանալիք հերթական հանդիպման կոնկրետ վայրը եւ ժամկետը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---