Հունվարի 22-ին Կրեմլի Պետական պալատում տեղի կունենա Ռուսաստանում Հայաստանի տարվա բացումը

PanARMENIAN.Net - Ռուսաստանում Հայաստանի տարվա բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 22-ին Կրեմլի Պետական պալատում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Ռուսաստանում Հայաստանի տարվա բացմանը նվիրված մամլո ասուլիսը տեղի կունենա 2006 թվականի հունվարի 19-ին Մոսկվայում, ժամը 12:00-ին: Մամլո ասուլիսին կմասնակցեն Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը, Ռուսաստանի Մշակույթի եւ կինեմատոգրաֆի դաշնային գործակալության ղեկավար Միխաիլ Շվիդկոյը: Նշենք, որ Ռուսաստանում Հայաստանի տարվա բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցեն Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---