Խոշոր վթար` Տավուշի մարզում. 13 մարդ հոսպիտալացվել է, մեկը` մահացել

Խոշոր վթար` Տավուշի մարզում. 13 մարդ հոսպիտալացվել է, մեկը` մահացել

PanARMENIAN.Net - Այսօր` ժամը 08.42-ին, ՀՀ ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղի մոտակայքում շրջվել է «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուս, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 23-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 33օօ476 պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ` 1957թ. ծնված Կ.Կոջողլյան) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևոր՝ 1961 թ. ծնված Ա.Թորոսյանը տեղում մահացել է, իսկ 13 ուղևոր՝ տեղափոխվել Նոյեմբերյան քաղաքի հիվանդանոց:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---