ՀՀ ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 62-րդ նստաշրջանի փոխնախագահող

PanARMENIAN.Net - Հունվարի 16-ին Ժնեւում գումարվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 62-րդ նստաշրջանի առաջին` կազմակերպչական նիստը եւ կայացան հանձնաժողովի պաշտոնատարների ընտրությունները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ՄԱԿ-ի Ժնեւյան գրասենյակում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը միաձայն ընտրվեց Մարդու իրավունքների հանձնաժողովի 62-րդ նստաշրջանի փոխնախագահող: ՄԱԿ-ի բարեփոխումների ընդհանուր գործընթացում նախատեսվում է Մարդու իրավունքների հանձնաժողովի փոխարինումը ավելի լայն իրավասություններ ունեցող Մարդու իրավունքների խորհրդով: Այս առումով անցումային փուլի կառավարման տեսանկյունից Մարդու իրավունքների հանձնաժողովի 62-րդ նստաշրջանը առավել կարեւորվում է: Նստաշրջանի նախագահող ընտրվեց Պերուի ներկայացուցիչը: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 62-րդ նստաշրջանն իր աշխատանքները կվերսկսի մարտին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---