Լոնդոնում կրկին դանակահարությամբ հարձակում է արձանագրվել

Լոնդոնում կրկին դանակահարությամբ հարձակում է արձանագրվել

PanARMENIAN.Net - Լոնդոնում կրկին դանակահարությամբ հարձակում է արձանագրվել այն նույն վայրում, որտեղ սպանվեց զինծառայող Լի Ռիգբին: Սակայն, ըստ Sky News-ի, մայիսի 26-ին տեղի ունեցած սպանության և Ռիգբիի սպանության միջև ոչ մի կապ չկա: Դանակահարելու փորձ է կատարվել Վուլիչ շրջանում, այն վայրից 300 մ հեռավորության վրա, որտեղ երկու օր առաջ տեղի էր ունեցել արյունալի միջադեպը:

Հասարակական կարգի պահապանները ձերբակալել են հանցագործին, սակայն, հավաստիացրել են, որ տուժածի կյանքին ոչինչ չի սպառնում: Դեռ հայտնի չէ, թե ինչպես կարող էր պատահարը տեղի ունենալ մի շրջանում, որտեղ 500 ոստիկան է աշխատում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---