Էդուարդ Շևարդնաձեն պահանջում է դատել Միխայիլ Սահակաշվիլիին

Էդուարդ Շևարդնաձեն պահանջում է դատել Միխայիլ Սահակաշվիլիին

PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն պահանջում է դատել Միխայիլ Սահակաշվիլիին: Ռուսական «Կոմերսանտ» թերթի կողմից հարցման ենթարկված վրաց քաղաքագետները գտնում են, որ այդ պահանջը կարող է հենց Շևարդնաձեին դեմ լինել:

Շևարդնաձեն «Ասավալ-դասավալի» թերթում քննադատել է Սահակաշվիլիի որոշումը վրաց զինվորներին Աֆղանստան գործուղելու վերաբերյալ: Ըստ նրա, Վրաստանը չպետք է հրաժարվի Աբխազիան ու Հարավային Օսեթիան վերադարձնելու փորձերից: Միևնույն ժամանակ նա ողջունել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի «Ռուսաստանի հետ հարաբերությունները շտկելու» ձգտումը: «Այս բոլոր տարիներին Սահակաշվիլին նպատակաուղղված պայքարել է վրաց լեզվի, ուղղափառության, այն ամենի հետ, ինչն ավանդական է ու ազգային»,-ասել է Շևարդնաձեն՝ պահանջելով «հրապարակավ դատել Սահակաշվիլիին ու նրա կուսակցությանը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---