Հայազգի զինծառայողը ազատվել է ադրբեջանական գերությունից

PanARMENIAN.Net - Այսօր հայազգի մեկ ռազմագերի, որն ազատազրկված էր Ադրբեջանում, հայրենադարձվել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի /ԿԽՄԿ/ հովանավորությամբ: ԿԽՄԿ երեւանյան գրասենյակում հայտնել են, ռազմագերու փոխանցումը տեղի է ունեցել հայկական Իջեւան եւ ադրբեջանական Ղազախ քաղաքների միջեւ անցնող ճանապարի վրա: ԿԽՄԿ ներկայացուցիչներն ազատագրման նախօրեին այցելել էին զինվորականին` հավաստիանալու համար, որ վերջինս հոժար կամքով է հայրենիք վերադառնում, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---