Վալիդ ալ Մուալեմ. Բաշար Ասադը մտադիր չէ հեռանալ

Վալիդ ալ Մուալեմ. Բաշար Ասադը մտադիր չէ հեռանալ

PanARMENIAN.Net - Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ ալ Մուալեմը լիբանանյան Al Mahadin հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մտադիր չէ հեռանալ պաշտոնից մինչ ընտրությունները, որ տեղի են ունենալու հաջորդ տարի:

«Եթե Սիրիայի ժողովուրդը քվեարկի իր նախագահի համար, նա կպաշտոնավարի նաև երկրորդ անգամ»,-ասել է Մուալեմը: Նա հաստատել է, որ Սիրիան պատրաստ է մասնակցել Ժնևում կայանալիք խորհրդաժողովին ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ «առանց նախապայմանների»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---