ԱԱԽ քարտուղար. Եթե չլիներ «Հայրենակիցներ» ծրագիրը, մարդիկ չէի՞ն գնա Ռուսաստան

ԱԱԽ քարտուղար. Եթե չլիներ «Հայրենակիցներ» ծրագիրը, մարդիկ չէի՞ն  գնա Ռուսաստան

PanARMENIAN.Net - Արտագաղթը միշտ էլ մտահոգիչ գործոն է, վերջին քսան տարում Հայաստանից մեծ թվով մարդիկ են արտագաղթել: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա նկատեց, որ Հայաստանի դեմոգրաֆիական անվտանոգությունը մտահոգիչ է և իրենք փորձում են անել խնդրի լուծմանն ուղղված հնարավոր բոլոր քայլերը: «Արտագաղթը մի քանի պատճառներ ունի: Պետք է կատալերագործել տնտեսությունը, որ նվազեցնենք արտագաղթը»,- ասաց նա:

Անդրադառնալով ՌԴ «Հայրենակիցներ» ծրագրին, որի շրջանակներում բազմաթիվ հայեր հեռանում են Հայաստանից, Արթուր Բաղդասարյանը նկատեց, որ «Հարենակիցներն» իրականացվում է բոլոր երկրներում: «Ամեն մի ծրագրի ամեն մի բաղադրիչ իր առանձնահատությունն ունի առանձին երկրների համար: Եթե չլիներ այդ ծրագիրը, մարդիկ չէի՞ն գնա Ռուսաստան, մինչ այդ չէի՞ն գնում խոպան: Մեր քաղաքացին ավելի լավ պետք է ապրի, որ չուզենա գնալ: Բայց մարդ կա, որքան էլ լավ ապրի, ցանկանում է հեռանալ»,- ասաց ԱԱԽ քարտուղարը:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությանը, թե մի քանի տարուց Ադրբերջանի բնակչությունը տասը անգամ կգերազանցի Հայաստանի բնակչությանը, Արթուր Բաղդասարյանը նկատեց, որ այդ հայտարարությունը և ներքին օգտագործման համար է, և արտաքին քարոզչության: «Ալիևը չպետք է մոռանա իր երկրից հեռացողների մասին: Դա քաղաքական նպատակներով արված հայտարարություն է: Եթե մենք խաղաղություն ենք ուզում, պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի: Պետք է ամրապնդենք մեր ռազմական և անվտանգության համակարգերը: Մարդու գերակա խնդիրը անվտանգ երկրում ապրելն է»,- ասաց Արթուր Բաղդասարյանը: Այս առումով նա նկատեց, որ օրերս կայացած ՀԱՊԿ նիստում ևս ընդունվել են որոշումներ, նոր հետաքրքիր զարգացումներ կան և ՀԱՊԿ-ն ՀՀ անվտանգության երաշխիքներից ու բաղադրիչներից մեկն է:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---