Թոմի և Ջերիի փոխարեն՝ հայկական Փերի-Մերի և Չարչարիկ

Թոմի և Ջերիի փոխարեն՝ հայկական Փերի-Մերի և Չարչարիկ

PanARMENIAN.Net - Թոմի, Ջերիի ու արտասահմանյան մուլտերի մյուս կերպարների փոխարեն՝ հայկական Փերի-Մերի և Չարչարիկ: Առաջին անգամ Հայաստանում մանկական հոգեբանների և դաստիարակների աջակցությամբ մշակվել են մուլտֆիլմի կերպարներ, որոնք ավելի հոգեհարազատ կլինեն հայ մանուկներին: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց նախաձեռնության հեղինակ «Էքս փրոդաքշն» կազմակերպության տնօրեն Գևորգ Աղաբալյանը:

«Փերի-Մերիի և Չարչարիկի արկածները» մուլտֆիլմը ստեղծելիս մենք լսել ենք բոլոր հնարավոր կողմերի կարծիքները, խորհուրդները: Մեր սեփական, նոր կերպարների միջոցով փորձելու ենք երեխաներին փոխանցել այն ինֆորմացիան, որը ցանկալի է», - ասաց նա և ավելացրեց, որ մուլտի ստեղծման խնդիրներից է համակարգչային խաղերից երեխաների կախումը նվազեցնելն ու բակային խաղերի նկատմամբ հետաքրքրությունը պահպանելն է:

Հեղինակները դիմել են հեռուստաընկերություններին՝ մուլտֆիլմը ցուցադրելու համար և գրեթե բոլորը մերժել են ցուցադրել: Այն թողարկել են սկավառակներով` 1000 օրինակ, և բաժանել մանկական հաստատություններին։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---