Գագիկ Զախարյան. Արտերկրում ապրող հայերը մի օր հաստատ վերադառնալու են Հայաստան

Գագիկ Զախարյան. Արտերկրում ապրող հայերը մի օր հաստատ վերադառնալու են Հայաստան

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի անվանի ներկայացուցիչ, «Էներգոպրոեկտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, բարերար Գագիկ Զախարյանին:

Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի և Ս. Պետերբուրգի հայ համայնքին ցուցաբերած մշտական աջակցության համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Գագիկ Զախարյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով: Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ Գ. Զախարյանը հավելեց, որ «Ս. Պետերբուրգի հայ համայնքը ակտիվ և կայուն համայնք է: Սփյուռքում Հայաստանը և հայերին ճանաչում են տեղի հայերի միջոցով: Այսօր մեծաթիվ հայեր ապրում են արտերկրում: Բայց մի օր հաստատ վերադառնալու են Հայաստան»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---