Օկլահոմայում մոլեգնած տորնադոն 5 մարդու կյանք է խլել

Օկլահոմայում մոլեգնած տորնադոն 5 մարդու կյանք է խլել

PanARMENIAN.Net - Տորնադոների նոր շարք է մոլեգնում ԱՄՆ Օկլահոմայի նահանգում, որի արդյունքում առնվազն հինգ մարդ է զոհվել, հայտնում են տեղական իշխանությունները: Ըստ ոստիկանության, զոհվածների թվում են նաև մեկ երեխա մոր հետ: Հինգ տուժածներ կրիտիկական վիճակում են:

Տարերքը մոլեգնել է Մուր քաղաքից ոչ հեռու, որտեղ 24 մարդ զոհվեց հզոր տորնադոյից երկու շաբաթ առաջ: Նահանգի մոտ 60 տներ հոսանքազրկված են, որոշ շրջաններ ջրածածկ են եղել: Ջրի մակարդակը որոշ տեղերում գերազանցում է 1 մետրը, հայտնում է BBC-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---