Ժան-Կլոդ Մինյոն. ԵԽԽՎ նիստերը Երևանում կազմակերպված էին բարձր մակարդակով

Ժան-Կլոդ Մինյոն. ԵԽԽՎ նիստերը Երևանում կազմակերպված էին բարձր մակարդակով

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին Հայաստանի ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայության հետ:

Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին Եվրախորհրդում Հայաստանի նախագահության գերակայություններին առնչվող մի շարք հարցեր, այդ համատեքստում ԵԽ Նախարարների կոմիտեի և ԵԽԽՎ համագործակցությունը:

Անդրադառնալով նախորդ օրերին Երևանում կայացած ԵԽԽՎ բյուրոյի և մշտական կոմիտեի նիստերին՝ Ժան-Կլոդ Մինյոնը նշեց, որ դրանք կազմակերպված էին բարձր մակարդակով և առաձնանում էին բովանդակային քննարկումներով և արդյունավետությամբ:

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահն ու ԵԽԽՎ ղեկավարը մտքեր փոխանակեցին ԵԽ անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ու խոսքի ազատության ապահովման և ժողովրդավարության ամրապնդման հարցերի շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձան Հարավային Կովկասի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---