Օրհան Փամուկի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է

PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանը հունվարի 22-ին որոշում է կայացրել կարճել աշխարհահռչակ գրող եւ հրապարակախոս Օրհան Փամուկի գործը, որը մեղադրվում է «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու» մեջ: 2005 թվականի փետրվարին շվեյցարական թերթերից մեկի հարցազրույցում Փամուկը հայտարարել էր, որ «Թուրքիայում մեկ միլիոն հայեր 30 հազար քրդեր են սպանվել, եւ իրենից բացի ոչ ոք չի հանդգնում խոսել այդ մասին»: Ըստ CNN-Turk հեռուստաընկերության, դատարանին ուղղված նամակում արդարադատության նախարությունը նշել է, որ իրավասու չէ գործը շարունակելու մասին որոշում կայացնել, եւ դատարանը որոշել է կարճել գործը: Նախարարության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել դատարանի որոշումը` նշելով, թե նախարարությունը հայտարարությամբ հանդես կգա այսօր: 2005 թ. դեկտեմբերին Օրհան Փամուկի դատավարությունը հետաձգվել էր մինչեւ 2006 թվականի փետրվարի 7-ը: Այս ընթացքում Թուրքիայի արդարադատության նախարարությունը պիտի որոշեր, թե որ օրենսգրքով է դատապարտվելու Փամուկը` հի՞ն, թե՞ նոր: Դատավարությանը Փամուկի երկրպագուներից բացի աննախադեպ ուշադրությամբ հետեւում էին նաեւ եվրոպական կառույցների ներկայացուցիչները: Անգամ թուրք վելուծաբաններն ու լրագրողներն են փաստում, որ այս դատավարությունը շատ ավելի մեծ հարված է հասցրել Թուրքիայի միջազգային վարկին, քան շվեյցարական թերթում Փամուկի արած հայտարարությունները` մեկ միլիոն հայերի ցեղասպանության ու քրդերի կոտորածի մասին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---