Գորիսի միջադեպ. Ձերբակալվել են մարզպետի որդին ու թիկնապահը

Գորիսի միջադեպ. Ձերբակալվել են մարզպետի որդին ու թիկնապահը

PanARMENIAN.Net - Գորիս քաղաքում հունիսի 2-ին տեղի ունեցած սպանության և հրազենային վնասվածքներ պատճառելու փաստի առթի հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՊՆ քննչական ծառայություն: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիականության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նման որոշում է կայացվել, քանի որ փոխհրաձհգության մասնակիցներից Արտակ Բուդաղյանը պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում ծառայություն իրականացնող անձ է:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակի զենք, որոշումներ են կայացվել դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ նշանակելու մասին, կատարվել են խուզարկություններ և այլ անհետաձգելի քննչական գործողություններ:

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասով հանցագործություններ կատարելու կասկածանքով 2013 թվականի հունիսի 2-ին եւ 3-ին ձերբակալվել են Գորիս քաղաքի բնակիչներ` Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանը և Տիգրան Սուրիկի Խաչատրյանը: Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---