Ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնի շինարարական աշխատանքները կսկսվեն նոյեմբերից

Ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնի շինարարական աշխատանքները կսկսվեն նոյեմբերից

PanARMENIAN.Net - Ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնի նախագծային աշխատանքներն ընթացքի մեջ են, արդեն հայտնի է մրցույթում հաղթող կազմակերպությունը: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Նա տեղեկացրեց, որ նախագծողները խոստացել են, որ արդեն երկու ամսից կտան նախագծերը: «Ամենաուշը նոյեմբերից լայն թափով կսկվեն շինարարական աշխատանքները»,- ասաց նախարարը: Դերենիկ Դումանյանը տեղեկացրեց, որ կենտրոնը լինելու է Արյունաբանության կենտրոնի տարածքում:

Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տարածքում նախատեսվում է հիմնադրել ոսկրածուծի փոխպատվաստման նոր կենտրոն, որի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին: Հիմնադրամն այս խնդրով 2011 թվականի նոյեմբերին դիմել էր ՀՀ կառավարությանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---