ՀԱԷԿ-ի շուրջ շարունակվում են GURALP-6TD թվային սեյսմիկ կայանների տեղադրման աշխատանքները

ՀԱԷԿ-ի շուրջ շարունակվում են GURALP-6TD թվային սեյսմիկ կայանների տեղադրման աշխատանքները

PanARMENIAN.Net - Հայկական ատոմային էլեկտրակայանի շուրջ անգլիական արտադրության GURALP-6TD մակնիշի 6 թվային սեյսմիկ կայանների տեղակայման մեծածավալ և բարդ մասնագիտական աշխատանքները շարունակվում են: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հաղորդվում է, որ օրերս ԱԻՆ աշխատակազմի «ՍՊԾ» գործակալությունում քննարկվել են միկրոսեյսմիկ աղմուկի ֆոնային չափումների նախնական արդյունքները:

Որոշվել է չափումները շարունակել Սեյսմիկ պաշտպանության ծառայության գործող սեյսմիկ հեռաչափական «Մեծամոր», «Վանանդ», «Ամբերդ» և «Կապուտան» դիտակետերում, ինչպես նաև հիմնել 2 նոր դիտակետ` Նարեկ և Լեռնագոգ համայնքներում:

Սեյսմիկ դիտակայան հիմնելու համար անհրաժեշտ է ապահովել դիտակետում սեյսմիկ աղմուկի հնարավորինս նվազագույն ֆոնային մակարդակ, սեյսմիկ կայանների անխափան կապը (ինտերնետ, ռադիոկապ և այլ), դիտակետի ապահովությունն ու անվտանգությունը:

Ստացված մեծածավալ տվյալներն իրական ժամանակում կհաղորդվեն ՍՊԾ տվյալների հավաքման, մշակման և վերլուծության կենտրոն։ Անհրաժեշտ տվյալները կհաղորդվեն նաև ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---