ՀԾԿՀ. Գազի և էլէներգիայի սակագների վերանայման հարցով դիմել է 35 քաղաքացի 3 հունիսի 2013 - 18:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, կարևորելով բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացի վերաբերյալ, հանրության իրազեկվածության ապահովումը, սույն թվականի մայիսի 29-ին հայտարարել էր, որ բոլոր շահագրգիռ կողմերը, ովքեր նշված գործընթացի առնչությամբ ունեն գրավոր կամ բանավոր առաջարկություններ, կարող են մինչև 2013 թվականի մայիսի 31-ը, ժամը 18:00-ն դիմել հանձնաժողով կամ ներկայացնել դրանք հանձնաժողովի հեռախոսային թեժ գծով:Հանձնաժողովը, ամփոփելով ստացված առաջարկությունները, հայտնում է, որ նշված ժամանակահատվածում դիմել է 35 քաղաքացի, որից 3-ը` գրավոր, 4-ը` էլեկտրոնային փոստով և 28-ը` թեժ հեռախոսագծով: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ՀԾԿՀ-ից: Ներկայացված առաջարկությունները հիմնականում վերաբերում են բնական գազի սակագինը չբարձրացնելու, հանրային լսումների կազմակերպման, իրենց գրավոր դիմումների պատասխաններ ստանալու և ստեղծված իրավիճակի մասին մտահոգության թեմաներին: Հանձնաժողովը տեղեկացնում է նաև, որ մայիսի 29-31-ն ընկած ժամանակահատվածում, բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացի վերաբերյալ առաջարկությունները ուսումնասիրելու նպատակով, հանձնաժողովի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, մասնավորապես` «Բնակարանային-կոմունալ ոլորտի աշխատողների միություն» Հ/Կ, «Սպառողների ասոցիացիա» Հ/Կ, «Համատիրությունների նախագահների ասոցիացիա» Հ/Կ, «Հասարակական պաշտպանների միություն» ԻԱՄ, ինչպես նաև, անհատ քաղաքացիների հետ համատեղ, կազմակերպվել և շարունակում են անցկացվել աշխատանքային քննարկումներ, որտեղ հնարավորություն է ընձեռվում` ներկայացնելու սեփական առաջարկությունները: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |