Երեւանն ու Բաքուն պետք է տեղեկացնեն իրենց քաղաքացիներին ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման առավելությունների մասին

PanARMENIAN.Net - Հունվարի 18-19 Լոնդոնում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն ավարտվեց փետրվարյան բանակցությունները նախագահների մակարդակով Ֆրանսիայում անցկացնելու վերաբերյալ հայտարարությամբ: Նախագահների առաջիկա հանդիպումը Ֆրանսիայում կարեւոր նշանակություն ունի, քանի որ դա կլինի երկրների ղեկավարների առաջին հանդիպումը 2005 թվականին Կազանում ԱՊՀ օգոստոսյան գագաթնաժողովի շրջանակներում կայացած բանակցություններից հետո: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագծային ղեկավար Սաբինա Ֆրեյզերը: «Չնայած նրան, որ համակողմանի համաձայնագրի ստորագրումը նախագահների կողմից անիրական է թվում, լավատեսությունը պահպանվում է, նրանք կարող են համաձայնության գակ «շրջանակային փաստաթղթի» շուրջ»: Այդ կարճ, 1-2 էջանոց փաստաթուղթը կարող էր հիմք ստեղծել ապագա բանակցությունների համար: Դա ինքնին շատ կարեւոր է»,-ասել է Ս.Ֆրեյզերը, նկատելով, որ «դա Պրահայի գործընթացի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ ընթացող երկամյա բանակցությունների արդյունքը կլիներ: Սա առաջին նման փաստաթուղթը կդառնար, ստորագրված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից»: «Ես հուսով եմ, որ պայմանագիրը «հասարակական փաստաթուղթ» կլինի, որը երկու երկրների ղեկավարները կտարածեն հանրության շրջանում, հասարակական բանավեճ սկսելու համար պոտենցիալ խաղաղ համաձայնագրի սկզբունքների շուրջ»,-ավելացրել է ՄՃԽ ներկայացուցիչը: «Իհարկե, բանավեճը շատ բարդ կլինի, սակայն շատ կարեւոր: Իշխանության տեղական մարմինները պետք է համակողմանիորեն տեղեկացնեն իրենց համաքաղաքացիներին այն մասին, թե ինչ տեսք կունենա խաղաղ պայմանագիրը եւ ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման առավելությունները»,-հայտարարել է Ս.Ֆրեյզերը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---